Թուրքիայում գնացքի վթարից 9 մարդ է զոհվել. դեպքի վայրից կադրեր են հայտնվել

Թուրքիայում տեղի ունեցած ճեպընթացի վթարի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։ Միջադեպի հետաքննության շրջանակում արդեն ձերբակալվածներ կան։
Sputnik

Արագընթաց գնացքը վթարվել է Թուրքիայում հինգշաբթի առավոտյան։ Գնացքն ​Անկարայից Կոնիա էր ընթանում։

Նախնական տվյալների համաձայն, զոհվել է` 9 մարդ, տուժել 84-ը։ Նշվում է, որ ավելի քան 30 վիրավորներ հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ։

Անկարայից Կոնիա ուղևորվող ճեպընթացը բախվել է գնացքաքարշին, ինչի հետևանքով վագոններից երկուսը դուրս են եկել ռելսերից։ Փլվել է նաև վերգետնյա անցումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջադեպի հետաքննության շրջանակում արդեն 3 մարդ է ձերբակալվել։

Կադրերում երևում են սարսափելի վթարի հետևանքները։