Մահացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախկին նախագահը

69 տարեկան հասակում կյանքից հեռացել է պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախկին նախագահը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Դեկտեմբեր — Sputnik. Սրտի վիրահատությունից մեկ ամիս անց հիվանդանոցում 69 տարեկանում մահացել է Մաքսիմ Հակոբյանը։

Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը ծնվել էր 1949 թվականի օգոստոսի 8-ին՝ Ղափանի շրջանի Վերին Հանդ գյուղում, ավարտել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Երկու տարբերակ կա. Ավինյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբերյալ սցենարների մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նա աշխատանքը սկսել էր 1972 թ.-ից՝ որպես էքսկավատորի մեքենավարի օգնական, իսկ 2014 թ-ին դարձել էր կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ:

2004 թ. ընտրվել էր «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ, 2006 թվականից ՀՀ հանքագործների և մետալուրգների միության նախագահն էր, 2007 թվականից՝ «Գանձասար» ֆուտբոլային ակումբի նախագահը։

Արժանացել է մի շարք պետական պարգևների. վերջինը 2014թ.-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանն էր: