Սերժ Սարգսյանը կգնա՞ ընտրության. բացահայտում է Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է այսօր շատերին հետաքրքրող հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ընտրական տեղամասում լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին` կգնա արդյո՞ք ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընտրատեղամաս` քվեարկելու։

Վիգեն Սարգսյանը քվեարկեց. «Պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է»

«Վստահ եմ` ակտիվ քաղաքացի է, կմասնակցի»,–ասաց Սարգսյանը։

Նշենք, որ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այժմ գրանցված է ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր համայնքի Անկախության փողոցի 1 հասցեում։ Իսկ ընտրությունը պետք է կատարի Ձորաղբյուրի 129/45 տեղամասում։