Համով Հայաստան․ ինչո՞ւ «Օջախուրի» կարելի է պատրաստել միայն խոզի մսով

Վրացական ավանդական ճաշատեսակը՝ «Օջախուրին», հայտնի է ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում։ Դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը, թե ինչպես կարելի է ախորժալի ընթրիք պատրաստել ամբողջ ընտանիքի համար։
Sputnik

«Համով Հայաստան» խոհարարական խորագրի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները պատմում են, թե ինչպես պետք է պատրաստել «օջախուրի»։ Այդ հարցում նրանց օգնել է մայրաքաղաքի հաստատություններից մեկի խոհարար Սոսո Մամուլաշվիլին։

Ճաշատեսակն անվանումը ստացել է հնդեվրոպական ծագում ունեցող «օջախ» բառից, որը դարերի ընթացքում ստացել է նաև ընտանիք իմաստը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամուլաշվիլին:

«Օջախուրի նշանակում է ընտանեկան ձևով», - մեկնաբանեց նա։

Ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է խոզի միս, կարտոֆիլ, սոխ, բուսական յուղ, աղ, պղպեղ, հատուկ սխտորի սոուս։

Սոուսի հիմքում սվանական աղ է, սխտոր և ջուր։ Միաժամանակ, խոզի մսի փոխարեն կարելի է օգտագործել  հավի կամ ոչխարի միս, բայց դա արդեն  կլինի ոչ թե «Օջախուրի», այլ ուրիշ ճաշատեսակ, ասում է շեֆ խոհարարը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։