Վատի և շատ վատի միջև.ինչ կփոխեն Հայաստանի ու Վրաստանի ընտրությունները հարաբերություններում

Վրաստանում ու Հայաստանում շունչները պահած սպասում են երկու երկրներում կայանալիք առաջիկա ընտրություններին։ Երկու երկրների փորձագետներն իրենց տեսականներն ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Վրաստանում իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թույլ տված սխալները պետք է դաս լինեն Հայաստանի նոր կառավարության համար, դրանք պետք է հաշվի առնել։ Այսօր Sputnik Արմենայի մամուլի կենտրոնում Երևան–Թբիլիսի տեսակամրջի ընթացքում նման կարծիք հայտնեց այսօր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը։

Նա վստահ է, որ այն ամենը, ինչը տեղի ունեցավ Վրաստանում «Վրացական երազանքի» իշխանություն գալուց հետո, վառ օրինակ է, թե ինչ պետք չէ անել։

«Թուրքական փոթորիկ մի բաժակ ջրում». հայ փոխադրողներին պե՞տք է արդյոք Տրապիզոնը

Վրաստանը պատրաստվում է նոյեմբերի 28–ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Նախընտրական քարոզարշավը բավականին խիստ է, նախագահական աթոռի կռիվը նախորդ ու ներկա իշխանությունների միջև է, իսկ արդյունքները քիչ կանխատեսելի են։

Հայաստանում լրիվ այլ իրավիճակ է ։ Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ձայների մեծ մասը ստանալու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը։

«2012 թվականին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո մի շարք սխալներ թույլ տրվեց, որոնք շատ հիասթափեցրին այն ընտրողներին, որոնք 2012 ու 2016 թվականների խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկելու էր նրանց օգտին։ Դա պետք է մեզ համար դաս լինի», – ասաց Մելիքյանը

Նրա խոսքով` դեկտեմբերի 9–ին Փաշինյանի կուսակցությունը կֆիքսի 2018 թվականի ապրիլ–մայիսի ձեռքբերումները։ Իսկ Վրաստանում իշխող կուսակցությունը ստիպված կլինի պայքարել նախագահի պաշտոնի համար, ինչը յուրահատուկ մարզում կլինի 2020 թվականի առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ընտրությունները տարբեր են լինում

Վրաստանի նախագահական ընտրությունների հիմնական պայքարը լինելու է Սալոմե Զուրաբիշվիլիի և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի թեկնածու, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համախոհ Գրիգոլ Վաշաձեի միջև։

Գոյատևող, իմունիտետով հայ ներկրողները. ո՞ւմ քաղաքական կամքն է պակասում

Զուրաբիշվիլիի հաղթանակը հնարավորություն կտա իշխող կուսակցությանը պահել իշխանությունը մինչև 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Եթե նախագահական աթոռը զբաղեցնի Վաշաձեն, դա կբարդացնի իշխող կուսակցության պայքարը օրենսդրական մարմնում տեղեր գրավելու համար։

«Վրացական երազանքի» ղեկավարներն ու Իվանիշվիլին (Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար – խմբ.) հասկանում են, որ նաև Զուրաբիշվիլիի հաղթանակը չի կարող ապահովել հաջողություն խորհրդարանական ընտրություններին, եթե երկրում լուրջ փոփոխություններ չլինեն», –այսօր Sputnik Արմենայի մամուլի կենտրոնում Երևան–Թբիլիսի տեսակամրջի ընթացքում ասաց միջազգային հարցերով փորձագետ Վասո Կապանաձեն։

Նա ընդգծեց, որ այսօր Զուրաբիշվիլիի ու Վաշաձեի հնարավորությունները գրեթե հավասար են։

Փորձագետը խոսքով` ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում ընտրությունները կանխատեսելի են։ Նրա հետ համամիտ է քաղաքական գիտությունների թեկնածու Վախթանգ Մայիսայան, որը նույնպես կարծում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները գրեթե կանխորոշված են։

Վրաստանում կայանալիք ընտրությունները նա բնութագրել է  սկզբունքային, քանի որ դրանք որոշում են երկրի ապագան։

«Սա 2020 թվականի ընտրությունների գլխավոր փորձն է։ Այստեղ հոգեբանական պահ էլ կա, նախագահի անձից շատ բան է կախված», – ասաց Մաիսայան։

Նա ընդգծեց, որ ըստ նոր սահմանադրության, որը ուժի մեջ է մտնելու երդմնակալության արարողությունից հետո, նախագահի լիազորություններն իսկապես սահմանափակ են, սակայն պետք չէ թերագնահատել նրա դերակատարությունը ճգնաժամային ու պատերազմական իրավիճակներում։

Մաիսայան ասաց, որ ընդհանուր առմամբ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի բնակչությունը ստիպված է լինելու ընտրել «վատերի ու շատ վատերի միջև»։

Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունների մասին

Հայաստանի ու Վրաստանի ընտրությունների արդյունքները ոչ մի կերպ չեն անդրադառնա երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների վրա։ Սրանում վստահ եմ փորձագետները ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Վրացական մահակ. ինչու է նոր արգելքը վնասում ոչ միայն Հայաստանին, այլ նաև հենց Վրաստանին

Միջազգային հարցերով փորձագետ Վասո Կապանաձեն նշեց, ով էլ իշխանության գա Վրաստանում, դա չի անդրադառնա Երևանի հետ հարաբերությունների վրա։

«Եթե Վաշաձեն նախագահ դառնա, ապա կշարունակվի Սահակաշվիլիի քաղաքականությունը. այն է` հակամարտություն Ռուսաստանի հետ ու լարվածություն նախագահի աշխատակազմի ու կառավարության և խորհրդարանի միջև», – ասաց Կապանաձեն։

Զուրաբիշվիլիի դեպքում երկրի ներսում հակամարտություն չի լինի, սակայն դեռ անհայտ է` ինչպես նա կվարվի արտաքին քաղաքականության ասպարեզում։

Մաիսայան էլ կարծում է, որ Երևանի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվի։

Մելիքյանն իր հերթին կանխատեսում է, որ բարձ մակարդակի երկկողմ այցեր տեղի կունենան, նաև հիշեցնում է, որ 2019թ.–ի սկզբին կկայանա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը։