ՀՀ-ն կապահովի ամբողջ իրավական հիմքը զինվորականներին Սիրիա ուղարկելու համար. Մնացականյան

Հայաստանը միշտ պատրաստ է օգնել սիրիահայերին և Սիրիայի բարեկամական ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայ զինվորականներին Սիրիա ուղարկելու համար կապահովվեն բոլոր իրավական հիմնավորումները։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանը զգուշություն է դրսևորել Իրանի հարցում` ի տարբերություն Փաշինյանի. Աշոտյան

Հայաստանը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել ոչ միայն սիրիահայերին, այլ նաև Սիրիայի ժողովրդին, նշեց նա։

«Սակրավորների և բժիշկների մարդասիրական առաքելություն ուղարկելը շատ կարևոր գործընթաց է մեզ համար։ Այդ գործընթացի շուրջ քննարկումներ ենք վարում տարբեր գործընկերների հետ։ Որովհետև մեզ համար չափազանց կարևոր է ապահովել այդ գործընթացի համար բոլոր իրավական շրջանակները», – նշեց Մնացականյանը։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողների մարդասիրական համակազմը Սիրիա ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։