ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը

Այսօր Յուրի Խաչատուրովն ազատվեց Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը շարունակվում է քննարկվել։

ՀՀ-ն կապահովի ամբողջ իրավական հիմքը զինվորականներին Սիրիա ուղարկելու համար. Մնացականյան

Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով` արդյոք Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Դրա վերաբերյալ խորհրդատվություններ են ընթանում», – ասաց Նաղդալյանը։

Նշենք` ավելի վաղ հայկական մամուլում, որպես հավանական թեկնածուի, հիշատակում էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Սակայն ինքը՝ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել այդ տեղեկությունը։

Յուրի Խաչատուրովի գործը չպետք է ազդի ՀԱՊԿ հեղինակության վրա. Մնացականյան

Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: