Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրվեց

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Պատասխան Փաշինյանին. ՀՀԿ–ն հույս ունի խորհրդարանում մի քանի աթոռ պահել

«Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը»,– ասաց նա։

Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ չընտրվի նաև երկրորդ փուլում:

ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վաղը` հոկտեմբերի 31-ին, հանդես կգա վարչապետի ընտրության հարցի մասին հայտարարությամբ։ Թե երբ տեղի կունենա բուն ընտրությունը, հայտնի կդառնա դրանից հետո։