ԱՄՆ–ն Արցախի հարցում ճնշում չի գործադրի Հայաստանի վրա. քաղաքագետ

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծում է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում Արցախի հարցի վերաբերյալ նոր առաջարկներ անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Վաշինգտոնը Արցախի հարցում ճնշում չի գործադրի Հայաստանի վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը համապատասխանում է կողմերի շահերին. Զախարովա

«Բոլտոնի հարավկովկասյան այցի հիմնական նպատակն Ադրբեջանն էր։ Վրաստանի և նրա նկատմամբ տարվող քաղաքականության հարցում ամեն ինչ հասկանալի է։ Վրաստանի դեպքում կարող է միայն խոսվել օգնությունն ավելացնելու մասին։ Հայաստանի նկատմամբ հստակ քաղաքականություն չկա, շարունակվում է այն գիծը, որն ընդունվել էր երկրի անկախացումից հետո։ Բարեկամական, դրական վերաբերմունք է», — ասաց Սաֆրաստյանը։

Հայաստանի հետ հարաբերություններում նոր երանգ հայտնվեց թավշյա հեղափոխությունից հետո, որը դրական էր ընդունվել ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն մտադիր չէ Հայաստանի վրա ճնշում գործադրել Արցախի հարցում։

«Չի նկատվում որևէ ազդանշան, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ից տարբերվող ինչ-որ ծրագրեր ունի։ Չեմ տեսնում նաև որևէ նոր մոտեցում, որը թույլ կտար ենթադրել, թե Հայաստանի վրա ճնշում են գործադրելու Արցախի հարցում», — ասաց Սաֆրաստյանը։

Ջոն Բոլտոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան

Նրա կարծիքով` հազիվ թե Վաշինգտոնը նախաձեռնությամբ հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի` «վճռական քայլերի» մասին հայտարարություններին, ապա, ըստ Սաֆրաստյանի, տարբեր ժամանակահատվածներում այդօրինակ հայտարարություններ հնչեցրել են նաև այլ երկրներ։

Հայաստանում կամ Ադրբեջանում անցկացվող ընտրություններից հետո միշտ բանակցությունների աշխուժացման հույս է հայտնվում։

Ընդհանուր առմամբ` Սաֆրաստյանի խոսքով, դեռ պարզ չէ` տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը կփոխվի, թե ոչ։ Օբամայի օրոք Հարավային Կովկասը դիտարկվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, և Վաշինգտոնը չէր ձգտում այս տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարել։

«Փոխո՞ւմ է արդյոք Թրամփի վարչակազմն իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Այս հարցն անպատասխան մնաց։ Բոլտոնը չցանկացավ պատասխանել այդ հարցին։ Սակայն կոնկրետ ազդանշաններ կան, որ այդ ուղղությամբ քայլեր են արվում», — ասաց Սաֆրաստյանը։

Տագնապի շչակների ոռնոց. Զատուլինն ասել է, թե Արցախի հարցով ԱՄՆ–ն ինչ հույսեր ունի

Նրա խոսքով` Թրամփն արդեն մի քանի անգամ 907 բանաձևը չեղարկելու քայլեր է արել։ Եթե ամեն դեպքում գնա այդ քայլին, ապա Ադրբեջանին զենք վաճառելու լայնածավալ գործընթաց կսկսվի։

Միևնույն ժամանակ Բոլտոնը, ինչպես նաև Թրամփի վարչակազմը, դեռ հստակ դիրքորոշում չունի այս հարցում։

«Կարծում եմ`այդ հարցը դեռ քննարկման փուլում է», — ասաց Սաֆրաստյանը։

Ավելի վաղ Բոլտոնը հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններում հաղթելուց և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում: