ՊՆ–ն հորդորով դիմել է զինվորներին և հատկապես ծնողներին

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զինվորների հետ խոսելու ընթացքում ծառայությանն առնչվող հարցեր չքննարկել։
Sputnik

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ժամկետային զինծառայողներն արդեն կարող են օգտվել բջջային հեռախոսներից, սակայն այդ հեռախոսները չպետք է ունենան ձայնագրելու, տեսագրելու, լուսանկարելու և համացանցի հասանելիության հնարավորություն։