Ամերիկյան խաղ մկաններով. Պենտագոնը դեպի Եվրոպա զինամթերքի խոշոր մատակարարում է իրականացրել

Կոնտեյներների պարունակությունը նախատեսված է «ագրեսիվ խաղացողների կողմից հավանական սպառնալիքներին օպերատիվ արձագանքում» ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի –Sputnik.  Պենտագոնը հոկտեմբերին Գերմանիայում գտնվող ԱՄՆ Ռամշտայն ՌՕՈՒ ավիակայան է մատակարարել  մոտ 100 կոնտեյներ՝ տարատեսակ սպառազինությամբ և ռազմական հանդերձանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բոլտոնին հաջողվե՞ց Բաքվին ու Երևանին ներքաշել ԱՄՆ-ի արկածախնդրության մեջ

Լրատվամիջոցն ընդգծում է, որ ԱՄՆ-ի համար սա 1999 թվականից ի վեր

(երբ ամերիկյան ՌՕՈւ-ն Հարավսլավիա ավելի քան 900 օդային ռեյդ էր իրականացրել) զինամթերքի առաջին խոշոր մատակարարումն է Եվրոպա։

Նշվում է, որ կոնտեյներների պարունակությունը նախատեսված է «ագրեսիվ խաղացողների կողմից հավանական սպառնալիքներին օպերատիվ արձագանքում» ապահովելու համար։

«Ռամշտայն» ավիաբազան ԱՄՆ ՌՕՈւ ամենախոշոր արտասահմանյան հենակետերից է։  Այստեղ է գտնվում նաև Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈւ գլխավոր գրասենյակը և, ենթադրաբար,  ռազմական անօդաչու սարքերի թռիչքների կառավարման կենտրոնը։