Նախկին զուգընկերոջ հետ սեքսն օգտակար է. ամերիկացի գիտնականները բացատրել են` ինչու

Նախկին զուգընկերների հետ սեքսից խուսափել պետք չէ, ամերիկացի գիտնականները վստահ են` այդ դեպքում բաժանումը ծանր չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Նախկին զուգընկերների հետ սեքսը կօգնի ավելի հեշտ տանել բաժանումը։ Նման հետևության են հանգել Միչիգանի Ուեյնի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Archives of Sexual Behaviour ամսագրում։

Մերկապար, ջինս ու սթեյք. արդյո՞ք ԽՍՀՄ–ում սեքս կար

Ամերիկացի հետազոտողները խորհուրդ են տալիս չզսպել նախկին զուգընկերոջ հետ գիշեր անցկացնելու ցանկությունը, եթե բաժանումից հետո դեռ զգացմունքներ ունեն։ Դրանից վնաս չի լինի, իսկ ահա օգուտը շատ է։

Մասշտաբային հետազոտության անցկացնելու գաղափարի համար հիմք են դարձել ամսագրերի և տաբլոիդների այն հրապարակումները, որոնք խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում սեռական կապ չունենալ նախկին զուգընկերոջ հետ` բաժանմանը սովորաբար ուղեկցող դեպրեսիայից և զգացմունքային խոցելիությունին խուսափելու համար։

«Մարդիկ կարծում են, որ նախկինների հետ սեքսից պետք է խուսափել։ Հայտնի ամսագրերը, բլոգները և տաբլոիդները պարբերաբար խորհուրդ են տալիս չքնել նախկինների հետ։ Բոլոր այս խորհուրդների միջով կարմիր թելով անցնում է այն ենթադրությունը, թե նախկին զուգընկերոջ հետ սեքսը բարդացնում է բաժանումը», — ասում են գիտնականները` ընդգծելով, որ այդ թեմայով ոչ ոք լուրջ հետազոտություն չի անցկացրել։

Ուեյնի համալսարանի գիտնականների անցկացրած հարցման արդյունքները բոլորովին այլ պատկեր են ցույց տվել։ Պարզվել է, որ նախկիններին շատ կարոտող մարդիկ ավելի հաճախ են փորձել վերականգնել հարաբերությունները սեքսի օգնությամբ, որը «նրանց շատ դրական զգացմունքներ է պարգևել»։

Քիմիական սեքս. Երևանի թաքնված ժանտախտը, կամ քանի «Ղարիբյան» է օրական անալիզ հանձնում

Գիտնականներն ընդգծում են, որ բաժանումից հետո սեքսը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե բաժանման մասին որոշումը փոխադարձ է եղել, այլապես ամեն ինչ կարող է իսկապես ավելի վատանալ։

Գիտնականները եզրակացրել են` նախկին զուգընկերոջ հետ սեքսը չընդունելն արդարացված չէ, ավելին` այն կարող է օգտակար լինել` որպես հարաբերություններն ավարտելու փուլ։