Ի՞նչ վիճակում է Երևանի կենտրոնում սարսափելի վթարից տուժած մոտոցիկլավարը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները շարունակում են պայքարել Երևանի կենտրոնում երեկ խոշոր վթարից տուժած մոտոցիկլավարի կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երեկ Երևանում խոշոր ՃՏՊ-ից հետո հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից։

Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում. լուսանկարներ, տեսանյութ

«Տուժածի վիճակը կայուն ծանր է գնահատվում», — ասացին ԲԿ-ից։

Այլ մանրամասներ չհայտնեցին։

Հիշեցնենք` երեկ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում խոշոր ՃՏՊ էր տեղի ունեցել. Բախվել էին Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլետը։ Նախնական տվյալով` վթարի հետևանքով մոտոցիկլավարը վնասվածքներ է ստացել գլխի և պարանոցի շրջանում։