Զինվոր, գեներալ, գրող. ինչպես էր Ստեփան Քիշմիշևը պատմություն գրում կռվելով ու կառուցելով

Արդահանի գրավումը, Կարսի գրոհն ու Էրզրումի պաշարումը հեռու չէին, իսկ մինչ այդ երիտասարդ Ստեփան Քիշմիշևը սովորում էր Թիֆլիսում, որտեղ նա ծնվել էր 1833 թվականի հոկտեմբերի 22–ին ու պատրաստվում էր զինվորականի կարիերային։
Sputnik

XIX դարում զինվորական դառնալու համար սովորելը նշանակում էր ծախսել ավելի շատ ուժ ու ջանասիրություն, քան պետք է քաղաքացիական ոլորտներում կատարելագործվելու համար։ Այլ բան է, որ երիտասարդական եռանդը նաև պետք է ստուգում անցներ թեժ մարտերում։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով տասնյոթամյա Ստեփան Հովսեփովիչը (նա ավելի ուշ կդառնա Իոսիֆովիչ) որպես ավագ տասնապետ (урядник) ծառայության անցավ Ջարո-լեզգինական մշտական միլիցայում. դա ազգային ձևավորումներից մեկն էր, որը խաղաղ ժամանակ մեծ մասամբ զբաղվում էր ոստիկանական ու պահակային գործառույթով։ Նույնիսկ պատերազմի ժամանակ նրանք տեղակայման մշտական վայրից հեռու չէին գնում։

Հաղթանակի գեներալը. ինչպես Նվեր Սաֆարյանը «քոչարի» բեմադրեց Բեռլինում

Մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում Ստեփան Քիշմիշևն արժանանում է Գեորգիևյան ժապավենի վրա «Խիզախության համար» արծաթե մեդալ կրելու պատվին, բայց հրաժարական է տալիս ու Մոսկվա մեկնում` համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու։ Հինգ տարի անց նա գիտական աստիճան է ստանում, նրան արդեն Ստեփան Իոսիֆովիչ էին անվանում։ Քիշմիշևի ցանկությամբ իրեն գործուղում են Գլխավոր շտաբի ակադեմիա, ապա նշանակվում է նռնականետների ենթասպա Ֆրիդրիխ Վիլհելմ III արքայի գնդում։

Հետո սկսում է մասնակցել մարտական գործողություններին, որոնք անհամար պարգևներ և տարբեր կոչումներ բերեցին նրան` ընդհուպ մինչև գեներալ-մայոր ։ Ընդ որում` Քիշմիշևի համար պատերազմը ոչ միայն անմիջապես մասնակցություն էր։ Նա համակարգում էր նաև զորքերի տեղաշարժը Սև ծովով, Կուբանի ու Ռիոնի գետերով։ Նա կայսրից հատուկ շնորհակալություն է ստացել Ռիոնի երկրամասում մահաբեր խոլերայի դեմ ժամանակին արդյունավետ միջոցներ կիրառելու համար։

Ահա այդ ժամանակ նա մասնակցեց Արդահանի գրավմանը, Կարսի գրոհին ու Էրզրումի պաշարմանը։ Անմիջական պարտականություններից բացի Քիշմիշևը իր մասնակցած պատերազմների ու արշավանքների պատմություններն էր գրում։ 1877-1978 թվականներին Քիշմիշևը մի մեծ աշխատություն է գրել, որը կոչվում է «Պատերազմ Տաճկահայաստանում»:

Այդ տարիներին Քիշմիշևը գեներալ-ադյուտանտ Լորիս-Մելիքովի գործող կորպուսի տրամադրության տակ էր. հենց միայն այդ փաստը երաշխավորում էր, որ նա կհայտնվի մարտական գործողությունների ամենաթեժ վայրերում։ Այնպես որ Քիշմիշևը շտաբային գեներալ չէր, իսկ թե երբ էր նա ժամանակ գտնում գրական ու պատմավավերագրական աշխատությունների համար, ճիշտ կլիներ իրեն հարցնեին կամ այն վաճառականներին, որոնք պարտաճանաչ նրան փետուր, թանաք ու մոմ էին մատակարարում։

Առուշանյանը, որը, ի հեճուկս գերմանացիների, Բաղրամյանի հետ խոսել է հայերեն

Եթե նա իր համար նստած մնար թիկունքում, փետուր ճռճռացնելով կարևոր ու ոչ այդքան կարևոր հրամաններ, հրահանգներ ու զեկույցներ ստորագրեր, նրան չէին նշանակի Էրզրումի օկրուգի ղեկավար:

Նա այստեղ շատ բան է արել. պետք էր կարգի բերել Արաքսի վրայի կամուրջը, վերանորոգել ճանապարհը, տեղավորել վիրավորներին ու հիվանդներին, աշխատել թուքական ռազմական գերեզմանոցի վնասազերծման վրա ու թույլ չտալ, որ վարակիչ հիվանդությունները տարածվեին զորքերում ու տեղացիների շրջանում։

Կովկասյան բանակում Ստեփան Քիշմիշևը մնաց նաև այն ժամանակ, երբ դադարեցին նրան ակտիվ ռազմական գործողությունների կանչել։ Նա հնարավորություն ստացավ ավելի շատ ժամանակ հատկացնել փաստագրության ու հուշագրության վրա։

Մինչև այժմ, ի դեպ, նրա փաստագրությունն օգտագործվում է որպես ստույգ պատմական աղբյուր` «Ասիական Թուրքիաում» ու Իրանի հյուսիսային գավառներում (որտեղ թուրքմենական ցեղերը բնակչության համար իսկական պատիժ էին և շահն ուզում էր վռնդել այնտեղից գողերին) XIX դարում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Թիֆլիսում, հանգստության ու խաղաղության մեջ, գրքերով ու փաստաթղթերով շրջապատված, գեներալ-մայոր Քիմիշևը կարող էր թույլ տալ իրեն առանց շտապելու աշխատել։