ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին։
Այդ մասին Մոսկվայում ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ափսոսանք է հայտնել ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերի առիթով, որն ավարտվում է առաքելությունը Հայաստանում։ Հոկտեմբերի 9–ին նա ելույթ է ունեցել Հայ–ամերիկյան առևտրի պալատի նիստում։
Դեսպանն իր ելույթում ասել է. «Ուզում եմ մտածել, որ ԱՄՆ–ի կառավարությունը և դեսպանատունն իրեն ավանդն են ունեցել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մեջ նրա շնորհիվ, որ վերջին տասնամյակներում աջակցել ենք պաշտոնյաներին և մարդկանց խմբերին կոռուպցիայի դեմ պայքարում, որոնք ցանկացել են ավելի արդար դարձնել Հայաստանը»
«Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Դրանից հետո դեսպանը փորձել է շտկել իր խոսքերը, բայց դրանք արդեն հնչել են», – հայտարարել է Զախարովան։
Շատ բանի մասին է խոսում նաև դեսպանի հայտարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի նոր աջակցության մասին, հավելել է Զախարովան։ Մասնավորապես, ԱՄՆ–ի կառավարությունը տրամադրել է ավելի քան 14 միլիոն դոլար Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։ Գալիք տարում աջակցությունը կավելանա՝ հասնելով մոտ 26 միլիոն դոլարի։ Դա 20 միլիոն դոլարով ավել է, քան նախատեսվել էր նախկինում։ Այդ միջոցները կուղղորդվեն կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, ինչպես նաև գործարար կապերի ամրապնդմանը և հայ ու ամերիկացի ձեռնարկությունների համար բիզնեսի հնարավորություններին։
Զախարովայի կարծիքով` դա ևս մի «բացահայտ ուղեցույց է մնացողներին», թե ինչպես պահեն իրենց։
Վերջում նա նշել է, որ ամերիկյան դիվանագետները, ցավոք, այդպես են պահում իրենց ամբողջ աշխարհում։