Ֆրանկոֆոնիայի նախագահությունը երկու տարով անցավ Հայաստանին

Հայաստանը մտադիր է ամրապնդել OIF համագործակցությունը թվային տնտեսության և նոր տեխնոլոգիաների ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա երկու տարիներին Ֆրանկոֆոնիայում նախագահությունն անցել է Հայաստանին:

Դա շատ կարևոր է. ֆրանսիացի գործիչը կշարունակի աջակցել Տավուշի սահմանամերձ գյուղերին

Նախագահությունը փոխանցելու արարողությունը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց նախագահությունը Մադագասկարի նախագահ Ռիվո Ռակոտովաոյից:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը և հավաստիացրեց, որ Հայաստանը կշարունակի զարգացնել Ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքները՝ համագոյակցության, խաղաղության և ազատության արժեքները:

«Մենք լիովին գիտակցում ենք Հայաստանի պատասխանատվությունը առաջիկա երկու տարիներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել OIF բոլոր երկրներին և դրանց կառավարություններին վստահության համար», — ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արարողության ժամանակ:

Նշենք, որ իր նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է զարգացնել OIF (Organisation internationale de la Francophonie) երկրների փոխգործակցությունը թվային տնտեսության և նոր տեխնոլոգիաների ոլորտում:

Երևանում գագաթնաժողովին մասնակցում են բարձր մակարդակի պատվիրակություններ տասնյակ երկրներից: