Հայ ֆուտբոլիստի շքեղ գոլը. սալտո և գնդակը հակառակորդի դարպասում է

Հայ ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը սալտո է կատարել և փայլուն 11–մետրանոց գոլ խփել, ինչով առաջացրել է երկրպագուների և մեկնաբանների հիացական արձագանքը։
Sputnik

Հայ ֆուտբոլիստ, «Արարատ» և «Բանանց» ակումբների նախկին խաղացող Նորիկ Ավդալյանը դարձել է հիրավի խեղահեղ գոլի հեղինակ։ Ավդալյանը հիմա ելույթ է ունենում Կազանի գիտահետազոտական համալսարանի թիմում։

Չուվաշիայի մանկավարժական համալսարանի թիմի հետ խաղի ժամանակ հայ ֆուտբոլիստը սալտո է կատարել և 11–մետրանոց հարվածով գրավել հակառակորդի դարպասը, ինչով զարմացրել է երկրպագուներին և մարզական մեկնաբաններին։

Ավդալյանի թիմը «մանկավարժներին» հաղթել է 4։0 հաշվով։

Նշենք, որ սա առաջին գոլը չէ, որ Ավդալյանը կատարել է սալտոյով։ Նա ևս մեկ փայլուն գոլ է խփել 2017թ.–ին Սոչիում մրցաշարի ժամանակ։