Շառլ Ազնավուրի մարմինը հանձնեցին հողին

Թաղման արարողությունից առաջ հոգեհանգստի կարգ է մատուցվել Փարիզի հայկական եկեղեցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Ֆրանսիայում հողին հանձնեցին մեծագույն արտիստ Շառլ Ազնավուրի մարմինը։ Նա կհանգչի Մոնֆոր Լ'Ամողի քաղաքում (ֆր. Montfort-l'Amaury) գտնվող տոհմական դամբարանում` ծնողների և կյանքից վաղաժամ հեռացած որդու կողքին։ Դա շանսոնյեի ցանկությունն էր։

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին

Հուղարկավորության օրը` հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել։

Նշենք, որ մինչ այդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Փարիզի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ էր կատարել։

Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: