Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանին. ՀՀԿ–ի պատասխանը

Ըստ շրջանառվող լուրերի` Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթն այսօրվա իր համարում գրել է, որ իրենց տեղեկություններով` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումներ ՀՀԿ–ականների և Սերժ Սարգսյանի հետ։ «Քոչարյանը հիմնականում շփվել է Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում` բավական ակտիվ։ Նրանք երկար զրուցել են, թե ինչի մասին`պարզել չհաջողվեց»,–գրել է թերթը։

Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունենում քաղաքական գործիչների հետ. «Ժողովուրդ»

Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։

«Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց ՀՀ 2–րդ նախագահի` ՀՀԿ Գմ նիստին մասնակցությունը։

«Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումների և քննարկումների հարցը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ չի քննարկվել»,–ասաց Շարմազանովը։

Նշենք, որ ՀՀ  նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները վաղուց «սառած» վիճակում էին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին 2 անգամ է տեսել։