Ազնավուրը չի մահացել, նա ապրում է իր երգերում. Սգո մատյանում գրառումներ կատարվեցին

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը ամեն հայի համար անձնական ողբերգության պես մի բան է։ Չնայած պատկառելի տարիքին, նրա մահը սգում են ինչպես հայտնի ու նշանավոր մարդիկ, այնպես էլ հասարակ քաղաքացիները։ Որովհետև Ազնավուրը Հայաստանի դեսպանն էր ամբողջ աշխարհում։
Sputnik

Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի տուն–թանգարանում Սգո մատյանն էր բացվել, որտեղ հայտնի մարդիկ և հասարակ քաղաքացիները հուզիչ գրառումներ էին թողնում` ի հիշատակ սիրելի երգչի։

«Երեկ շատ ծանր և հուզիչ էր։ Սակայն հիմա հասկանում ես, թե որքան հպարտ ես, որ մեկ սիրտը կիսվել է ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքերը, երգերը, այն ամենն, ինչ արել է, մեզ բոլորիս համար ուղեցույց է, թե ինչպես պետք է ապրել կյանքը», – ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը` նշելով, որ Շառլ Ազնավուրը Ֆրանկոֆոնիայի օրերին պիտի գար Հայաստան։ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հազիվ զսպեց արցունքներն իր ընկերոջ` Շառլ Ազնավուրի մասին խոսելիս։

«Նա համոզված էր, որ աշխարհը բարդ է, և որ ցանկացած դեպքում մարդ պետք է պահպանի իր կերպարը։ Դա իմ կյանքի ամենակարևոր խորհուրդն էր, և ես փորձում եմ հետևել դրան», — Սգո մատյանում գրառում անելուց հետո Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում ասաց Բաբլոյանը։