ԲՀԿ նախընտրական շտաբի պետը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ–ի նախընտրական շտաբում ավագանու ընտրություններին նախորդած դեպքերի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի նախընտրական շտաբի պետը Գ.Գ-ն ձերբակալվել է:

Արտահերթ ընտրություններ. ի՞նչը կարող է նորից հուսահատեցնել ազգին

Նա մեղադրվում է  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` միաժամանակ նաև որոշ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 22-ի երեկոյան ԲՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքերի մասին։

Այսպես` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդում ստանալուց հետո, սեպտեմբերի 22-ին, 18:00-ին այցելել է Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող ԲՀԿ նախընտրական շտաբ։

Դեպքի վայրի զննություն կատարելով` տեսուչը վերցրել է շինության տեսախցիկների տեսաձայնագրությունների կրիչը։  Շտաբի պետ Գ.Գ-ն,  նկատելով դա, փորձել է խոչընդոտել կրիչի առգրավումն ու դուրսբերումը։ Դռան շրջանակն ու ապակին կոտրելով՝ Գ.Գ.-ն բացել է շտաբի  դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից:

«Փաշինյանական տեխնոլոգիա» և երկաթե լեդի. ինչո՞վ էին գրավում քաղաքական ուժերը ընտրողներին

Բացի այդ, Գ.Գ-ն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կատարել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն` նրանց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: