Ստաֆիլակոկ ու մանրէներ. պաղպաղակի ու խմելու ջրի ո՞ր տեսակներն են վտանգավոր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոր բացահայտումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանում արտադրվող քաղցրավենիքի, պանրի, խմելու ջրի որոշ տեսակներում վտանգավոր տարրեր է հայտնաբերել։

«Ավելի լավ, քանի Իտալիայում». ինչպես է սև պաղպաղակը գրավում Հայաստանը

Տեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային, «Կիկի-Վիկի» շոկոլադային և «Այսբերգ» վանիլային ջնարակապատ պաղպաղակներում հայտնաբերվել են մանրէներ։ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշներում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

«ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում խախտված են եղել հիգիենային ներկայացվող պահանջները, իսկ «Բյուրեղ» խմելու ջուրը անվտանգությունն ու որակը հիմնավորող փաստաթուղթ չի ունեցել։

Բոլոր այս արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:

Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները և տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը:

1 / 3
ООО "Сисиан Хац" устранила выявленные прежде нарушения
2 / 3
ООО "Сисиан Хац" устранила выявленные прежде нарушения
3 / 3
ООО "Сисиан Хац" устранила выявленные прежде нарушения