Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ԲՀԿ շտաբներից մեկում

3 մարդ ոստիկանական բաժին է հրավիրվել, համապատասխան գործողություններ են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik.  ՀՀ ոստիկանությունն այցելել է «ԲՀԿ»-ի` Աջափնյակ համայնքում գտնվող շտաբներից մեկը։ Այդ տեսանյութը  facebook սոցցանցի իր էջում տեղադրել է կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության սպան ընթերցում շտաբում հայտնաբերված քաղաքացիների անուններով ցուցակները։

Շտաբ ժամանած «ԲՀԿ» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հերքում է ընտրակաշառքներ բաժանելու կասկածները։

Ինչպես է Երևանը քաղաքապետ ընտրում. կոշտ բանավեճեր` կիսաքրեական վեճերի փոխարեն

«Այդ մասին հայտարարել եմ նաև ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանին», – ասել է նա։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ոստիկանական բաժին շտաբից երեք մարդ են տեղափոխվել։

«Նրանց նկատմամբ, ինչպես նաև շտաբի տարածքում համապատասխան գործողություններ են իրականացվում», – ասաց Ջանոյանը։

Ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։