Մարտի 1-ի գործով դատավորները կարող է պատասխանատվության կանչվեն. Փաշինյան

Այն դատավորները, որոնք 2008 թվականին ցուցարարների նկատմամբ դատավճիռ էին կայացնում, բարոյական իրավունք չունեն արդարացնելու այն ժամանակվա իշխանությանը, կարծում է վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik.  Չի բացառվում, որ մարտի 1-ի գործով դատավորների դեմ քրեական գործեր հարուցվել։

Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ԲՀԿ շտաբներից մեկում

Այս մասին Արտաշատում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ վերջին գործերից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել։

«Մարտի 1-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ իրականացրած գործողություններն անօրինական են ճանաչվել։  Եվ այժմ այն դատավորները, որոնք այն ժամանակ ընդդիմության դեմ վճիռներ են կայացրել, կրկի՞ն պետք է ուսումնասիրեն այս գործերը։ Ամենաքիչը հարցի բարոյական կողմը պահանջում է, որ նրանք հրաժարական տան և ցրվեն տներով։ Եվ չեմ բացառում, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդման հարց է բացվելու», – հայտնեց նա։

Բիչախչյան. «Քաղաքացին կարող է մոտենալ քվեարկության նաև նույնականացման քարտով»

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՄԻԵԴ–ը ՀՀ քաղաքացիների նկատմամբ 3 վճիռ է կայացրել, որոնցից մեկը` Մուշեղ Սաղաթելյանի գործով։ Դատարանը ճանաչել է, որ նրա կալանավորումն ապօրինի է եղել, իսկ քննության ժամանակ նրա դեմ բռնություն են կիրառվել։

2008 թվականին նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էր։