Հենրիխ Մխիթարյանի մայրը ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել

Գործադիր կոմիտեի անդամ դարձան նաև նոր իշխանության ներկայացուցիչներ` երկու նախարար և մեկ պատգամավոր։ Գործկոմը գլխավորում է ԱԱԾ պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik.  Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է ընտրվել։

Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր. Վանեցյան

Ֆեդերացիայի նիստին, նույն ընտրությունների ժամանակ, ՀՖՖ գործկոմի ևս 16  անդամ, ինչպես նաև ՀՖՖ նախագահ է ընտրվել. ֆեդերացիան կգլխավորի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Թաշչյանը երկար տարիներ աշխատել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, որտեղ զբաղվել է ազգային հավաքականի և մարզչական դպրոցների ադմինիստրատիվ հարցերով։

Գործկոմը համալրեցին նաև նոր իշխանության ներկայացուցիչները` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Facebook–ի իր էջում Թորոսյանը գրել է, որ կստանձնի մարզիկների առողջապահության կազմակերպման գործընթացը։