Իսլամական հեղափոխության պահապանները փրկում են Սիրիայի քրիստոնյաներին. իրանահայ պատգամավոր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավանդը Հալեպի քրիստոնյաների փրկության մեջ անհնար է գերագնահատել, պնդում է հայ պատգամավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը Սիրիայում փրկել է շատ հայերի ու ասորիների կյանքը։

Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ այդ մասին հայտարարել է Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայի երկնքում տեղի ունեցած ողբերգության համար

Պատգամավորը հատուկ նշել է կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի արժանիքների մասին։

«Ես շնորհակալ եմ գեներալ Սուլեյմանիին և ռազմական ուժերի այլ  ներկայացուցիչների, որոնք գտնվում են Սիրիայում այդ երկրի կառավարության խնդրանքով և անվտանգություն են ապահովում։ Շատ դեպքերում նրանք կոտորածներից փրկել են հայերին ու ասորիներին», – հայտարարել է Խանլարյանը։

Նա նշել է, որ իրանցի զինվորները մարդկանց փրկության գործում անգնահատելի ավանդ են ունեցել Հալեպում, որտեղ բնակվում են տասնյակ հազարավոր հայեր։

Իրանական բանակին իր երախտիքը բազմիցս է հայտնել նաև Խանլարյանի գործընկերը` ասորի պատգամավոր Յոնաթան Բետկելիան։ Նա նշել է, որ արևմտյան երկրների կառավարությունները ոչինչ չեն ասում Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների ու եզդիների ողբերգության մասին։