Լորիս-Մելիքովների հայկական տոհմը եզակի է թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղից են ծագել բազում գործիչներ, որոնք Ռուսական կայսրությունում բարձր պետական պաշտոններ են զբաղեցրել։ Գեներալ—ադյուտանտ, Պետական խորհրդի անդամ Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը, օրինակ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարն էր։
1872 թվականի սեպտեմբերի 15-ին ծնված Իոսիֆ Լորիս-Մելիքովի համար ճակատագիրը նախարարի պաշտոն չէր պատրաստել, փոխարենը նրան նախանձելի դիվանագիտական կարիերա էր սպասում։ Դրա համար նա, իհարկե, ստիպված էր շատ բան սովորել, մասնավորապես, մի քանի օտար լեզուներ, որոնց կատարյալ էր տիրապետում։ Որպես հետևանք՝ գրականության համաշխարհային դասականների կատարյալ իմացություն։ Նա այնքան լավ գիտեր գրականության կանոնները, որ տաղաչափություն էր սովորեցնում հայտնի բանաստեղծ Զինաիդա Գիպեուսին։
Սերը դեպի լեզուներ ուսումնասիրելն ընդմիշտ մնաց նրա մեջ, դա շատ էր օգնում նրան կարիերայում։ Կայսերական ալեքսանդրյան լիցեի դիպլոմը բացեց նրա առջև ռուսական ԱԳՆ-ի դռները, սակայն նա երկար չմնաց Պետերբուրգում։ Շուտով Իոսիֆ Լորիս-Մելիքովին ուղարկեցին Նիդեռլանդներ` որպես դիվանագիտական առաքելության երկրորդ քարտուղար, հետո որպես մասնագիտական բարձր որակների ապացույց, նրան ուղարկեցին Նորվեգիայում ու ԱՄՆ-ում դեսպանատները գլխավորելու։
Ծառայությունը Քրիստիանիայում (հենց այսպես էր այն ժամանակ կոչվում Նորվեգիայի մայրաքաղաքը) նրան Ֆրիտյոֆ Նանսենի հետ ծանոթանալու հնարավորություն տվեց։ Ճանապարհորդը հրավիրեց նրան միանալ ռուսական Հյուսիսով արշավին, ու Լորիս-Մելիքովն առանց վարարելու համաձայնեց։
Բայց չի կարելի չէ անիմաստ նայել անծայրածիր Հյուսիսին, պետք է ժամանակը օգտակար բաներով լցնել, հնարավոր է` այսպես է մտածել Լորիս-Մելիքովն ու արշավի ժամանակ իր կոնկրետ պարտականությունները կատարելուց բացի սկսել էր ուսումնասիրել տեղաբնիկների լեզուներն ու կենցաղը։ Հենց նա է մանրամասն նկարագրել այնտեղի մի քանի բարբառները։
Լորիս-Մելիքովը Նանսենի ուշադրությունը հրավիրեց «հյուսիսային սիբիրյան ժողովուրդների» լեզվին, հատկապես, վերացող ենիսյան օստյակների։ Որոշ գիտնականների դիտարկմամբ`Նանսենն էլ նկատեց, որ արմատների հարցում այդ լեզուն որոշակի նմանություն ունի նորվեգերենի հետ, որով Լորիս-Մելիքովը հանգիստ խոսում էր։
Նույնիսկ արշավի խիստ պայմաններում Իոսիֆ Լորիս-Մելիքովը կոմս ու դիվանագետ էր մնում։ Նանսենն այսպես էր բնութագրում նրան․«Նա միշտ բարյացակամ է ու սիրալիր, միշտ հիանալի ու անթերի հանգված, դաստիարակված դիվանագետ է, շփվող ու հետաքրքիր զրուցակից, միշտ պատրաստ է ինչպես կատակել, այնպես էլ ըստ արժանվույն գնահատել ուրիշի սրամտությունը ու միշտ վստահ է ռուսական պետական համակարգի ու դրա գերազանց լինելու մեջ»։
Լորիս-Մելիքովը տեսել էր հյուսիսային ժողովուրդներին անմխիթար վիճակում։ Նա վկայում էր, որ այստեղ մարդիկ հիմնականում երեք ռուսերեն բառ գիտեին․«թեյ», «օղի», «հաց»։ Հենց այդ «օղին» բերեց ժողովրդին համատարած հարբեցողության, նրանք պատրաստ չէին դրան, ինչպես հիմա կասեին էկոլոգիապես մաքուր, առանձնացած կյանք վարող մարդիկ էին։ Ավելին` օղին, թերևս միակ բանն էր, որը հյուսիսաբնակները փոխառեցին քաղաքակրթության բարիքներից, որոնք նրանց փորձում էին պարտադրել։
Նույն պատմությունն էր մոլորակի այլ մասերում՝ Գրենլանդիայի էսկիմոսների կամ ամերիկյան հնդկացիների հետ, որոնց մտածված էին խմեցնում։ Լորիս-Մելիքովն այնքան տպավորված էր այդ ամեն ինչից, որ դեմ էր, որ Հյուսիսի ժողովուրդներին ստիպողաբար քաղաքակրթություն պարտադրեն, այլ հակառակը, նա ուզում էր, որ նրանց ամեն կերպ պաշտպանեն քաղաքակրթությունից՝ թողնելով, որ հոգով մաքուր այդ մարդիկ ապրեն իրենց ավանդույթներով ու կարգերով։
Այդ արշավը տեղի ունեցավ խաղաղ 1913 թվականին։ Հաջորդ տարի սկսվեց պատերազմը, իսկ Լորիս—Մելիքովի դեսպան նշանակվեց Սիամում (այդ թագավորությունը միավորում էր ներկայիս Թաիլանդը, Հնդկաչինն ու Մալայզիայի մի մասը)։ Նա Սիամում աշխատեց մինչև հեղափոխությունը, իսկ 1917 թվականի նոյեմբերի վերջին հետ կանչվեց Տրոցկու հրամանով։
Լորիս-Մելիքով ազգանունով մարդը չէր կարող հասկանալ հեղափոխությունը ու նա գաղթեց Ֆրանսիա։ Գնաց 50 տարեկանում ու ևս երեսուն տասնամյակ ապրեց Փարիզում՝ շփվելով էմիգրանտների հետ, զբաղվելով գրականությամբ ու ստիպված միապաղաղ կյանք վարելով։ Ապրեց օկուպացիան, չընդունեց ֆաշիզմն ու մահացավ ազատ Փարիզում 1948 թվականին։
Տեղեկություններ կան, որ արդեն մեր ժամանակներում փորձեր են արվել Լորից-Մելիքովի աճյունը Պետերբուրգ տեղափոխելու, բայց դա միայն փորձ էր։ Ու հայտնի դիվանագետի աճյունը մնաց Փարիզում՝ Սեն-Ժենեվյեվ դ'Բուա յում։