Ողբերգական դեպք Երևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, երկուսն էլ մահացել են

Վրաերթից հետո ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանն ու պատին։ Վարորդը փախել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթանալով բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Այս մասին հայտնում է shamashyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 10։30-ի սահմանում։

Արտասովոր դեպք Գեղարքունիքում. դիմակավորված մտել է համագյուղացու տուն և փորձել է բռնաբարել

Վրաերթի ենթարկված անձանցից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա էլ է մահացել։

Mercedes-ի վարորդ փախել է դեպքի վայրից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և փախուստի դիմած վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածները նշված ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ են կատարել, երբ նրանց վրաերթի են ենթարկել։