Մեծ արագությամբ սլացող բեռնատարը հարվածել է Մոլդովայի նախագահի ավտոմեքենային. տեսանյութ

Բեռնատարը մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոմեքենային։
Sputnik

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան վթարի կադրերը հայտնվել են համացանցում։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոմեքենան կիրակի օրը ավտովթարի է ենթարկվել Ստրաշենի-Կալարեշ մայրուղու վրա;

Կադրերում երևում է, որ Դոդոնի ավտոմեքենան հայտնվում է ճամփեզրին, երբ նրան մեծ արագությամբ հարվածում է հանդիպակաց գոտի դուրս եկած բեռնատարը։

Բախումից հետո մարդատար ավտոմեքենան շրջվում է։

Պատահարի հետևանքով երեք հոգի ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Մոլդովայի նախագահին բժշկական օգնություն պետք չի եկել։ Նրա ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։