Մի քիչ կզովանանք. ի՞նչ եղանակ կլինի այսօր

Քամին շատ չի ուժեղանա, բայց տեղումներ հնարավոր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Օդերևութաբաններն այսօր երեկոյան կանխատեսում են տեղումներ հանրապետության զգալի մասում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

«Հո» անելու հայկական սարքն արտահանում են Ռուսաստան և Եվրոպա

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Այսօր օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կհասնի առավելագույնը +33 աստիճանի, գիշերը կիջնի մինչև +17:

Երեկոյան մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: