Դպրոցի ճամփան դժվար է, երկար... ինչպես են հնդիկ երեխաները դասի գնում. տեսանյութ

Մեկնարկել է նոր ուսումնական տարին. երեխաները դպրոց են շտապում։ Սակայն ոչ բոլորի համար է դպրոցի ճամփան հեշտ ու հարմար։
Sputnik

Հնդկաստանի Ուտարակխանդա գյուղի աշակերտները ամեն օր ստիպված են դժվար ու վտանգավոր ճանապարհ անցնել` դպրոց հասնելու համար։

Իրենց կյանքը վտանգելով, նրանք օրական երկու անգամ նստում են մետաղական մի վանդակի մեջ, որն ամրացված է պողպատե ճոպանին։ Այս «տրանսպորտային միջոցը» գետի վրայով երեխաներին մյուս ափ է տեղափոխում։

Անդունդի վրայով նման ակրոբատիկ թռիչքը դպրոց հասնելու միակ միջոցն է երեխաների համար, քանի որ իրենց գյուղը կտրված է արտաքին աշխարհից։