ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Դատական կատարածուները Յարոսլավլի մարզի մի բնակչի տանն ավելի քան հինգ տոննա ալկոհոլ են հայտնաբերել «Հայաստանից աստղային հյուրերի համար»։ Այս մասին հայտնում է ռուսական պարբերականը։
Տղամարդու բնակարանում ամենատարբեր տեսակների կոնյակ ու օղի են հայտնաբերել։ Բոլորը Ռուսաստանում հայտնի ապրանքանիշների պիտակներով։
«Նա վստահեցնում էր, որ այդ պաշարները Հայաստանից եկած «աստղերի» համար է, որոնք շուտով հյուր են գալու», – ասել են իրավապահները։
Դատական կատարածուները չեն հավատացել տղամարդուն ու վերցրել են ամբողջը` 5149 շիշ ալկոհոլ։ Ալկոհոլային բոլոր այդ ըմպելիքները չէին համապատասխանում պահանջներին ու հիգիենայի նորմերին։ Ողջ խմբաքանակը ոչնչացվել է։