Սահմանափակում. ի՞նչ խնդիրներ կան խոզի և թռչնամթերքի ներմուծման գործընթացում

Ժամանակավոր սահմանափակումը կապված է կենդանիների հնարավոր հիվանդության կանխարգելման հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik.  Այսօրվանից գործում են թռչնամթերքի և խոզի ու դրա մսից պատրաստված մթերքատեսականու ներկրման ժամանակավոր  սահմանափակումներ՝ խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստան կանխելու նպատակով:

Ոստիկանությունը չի ցանկանում, քաղաքապետարանը չի կարող. փողոցային առևտրի փակուղային կողմը

Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից:

Մասնավորապես՝ օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ՌԴ որոշ մարզերից։

Թռչնամսի շուկան դեռ վնասազերծված չէ. տեսուչները կայցելեն ներկրողների պահեստներ

Կասեցման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունները:

Հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնության Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի որոշումը «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ։