Պոկերի արքա Դեն Բիլզերյանն Արցախում է. ո՞վ է նրան ուղեկցում, և ո՞ւմ է հանդիպել միլիոնատերը

Ամերիկահայ միլիոնատիրոջ հետ Արցախ մեկնողների շարքում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայաստան ժամանած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը նստեց ուղղաթիռ և մեկնեց Ստեփանակերտ։ Նա մի քանի կադր է հրապարկել Ինստագրամի իր էջում։

Բիլզերյանի հետ Արցախ մեկնեցին նրա հայրը, եղբայրը, ընկերուհիները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Instagram стори Дэна перед полетом в Карабах

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արդեն լուսանկար է հրապարակել Բիլզերյանի հետ։

Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։

Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։

Երեկ` օգոստոսի 27-ին, նրանք մեկնել են Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել է Սիրուշոյի հետ։