Դեն Բիլզերյանն արդեն Հայաստանում է. ո՞վ է ուղեկցում նրան

Գիշերը Հայաստան ժամանած երիտասարդը եկել սեփական ինքնաթիռով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Պոկերի արքան, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն արդեն մայր հայրենիքում է։ Գիշերը Հայաստան ժամանած երիտասարդը եկել սեփական ինքնաթիռով։

«Միակ երջանիկ հայը». այսպես են Երևանում կատակում Բիլզերյանի մասին. տեսանյութ

Նրան ուղեկցում էր սևահեր մի գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը։ Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։

Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։