Պոկերի արքա Դեն Բիլզերյանը որոշել է զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։ Նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։
Ցավոք, նրանց չէր միացել հայկական էստրադայի աստղ Սիրուշոն` Լևոն Քոչարյանի կինը։ Ամերիկյան հյուրերն անցել են Հյուսիսայի պողոտայով և ճաշել բարձրակարգ ռեստորաններից մեկում։
Դրանից հետո նրանք գնացել են Թումանյան փողոցում գտնվող թանկ խանութներից մեկում գնումներ կատարելու։ Այնտեղ Բիլզերյանն ու Սայլեն Մեդեյրոսը սկսել են զվարճանալ և լուսանկարել խանութը շրջապատած լուսանկարիչներին։
Դենը հասցրել է անգամ լուսանկարել Sputnik Արմենիայի ֆոտոթղթակցին` նրան Instagram-ի իր սթորիզում սնայպեր անվանելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միլիոնատերը հայկական անձնագիր է ստացել։ Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։