Գեղեցիկ աղջիկների կյանքը կոտրվել է. ո՞վ է Խաչատուրյանների ընտանիքի ողբերգության մեղավորը

Պոտյաևան կարծում է, որ Խաչատուրյանների ընտանիքում տեղի ունեցած ողբերգության նկատմամբ դրսևորած անտարբեր վերաբերմունքի մեղավորներին պետք է պատժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում 57 տարեկան հորը սպանած Խաչատուրյան քույրերն իրենց դասղեկին պատմել են ընտանիքում ստեղծված իրավիճակի մասին, բայց դպրոցի ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Մոսկվայում մարդու իրավունքների հարցերով իրավասու Տատյանա Պոտյաևան։

Եթե նա ողջ մնար, կսպաներ դուստրերին. ադրբեջանցի էքստրասենսը` Խաչատուրյան ընտանիքի մասին

Օմբուդսմենը քննադատել է խնամակալության մարմինների և դպրոցի գործողությունները. «Ընտանիքում ստեղծված իրավիճակի մասին աղջիկներն ասել են դասղեկին։ Նրանք ինձ ասացին, որ դասղեկին նույնիսկ հանդիմանել են նրա համար, որ աղջիկները դպրոց չեն հաճախում, բայց ոչ ոք հետագա քայլեր չի ձեռնարկել»։

«Խնամակալության մարմիններին և ՆԳՆ-ին, որոնք գալիս էին տուն, դուռ չէին բացում։ Լավ, այսօր չբացեցին, վաղը չբացեցին, հետագա քայլերը որո՞նք են։ Ծնողը կրթության մասին օրենքն էր խախտում ողջ ծավալով և աղջիկներին դպրոց չէր թողնում։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր աշխատում էին այս թեմայի վրա, առաջին քայլն արել էին, սակայն չեն արել ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը, և արդյունքում այսօր երեք մարդու, երեք երիտասարդ, գեղեցիկ և խնամված աղջիկների կյանքը կոտրվել է», — ասել է Պոտյաևան։

Նա նաև կարծում է, որ Խաչատուրյանների ընտանիքում տեղի ունեցած ողբերգության նկատմամբ դրսևորած անտարբեր վերաբերմունքի մեղավորներին պետք է պատժել։

«Դիրքորոշումս այսպիսինն է. մենք ինքներս ենք նպաստել նրան, ինչ եղել է այդ աղջիկների հետ։ Եթե հարցը որդեգրած երեխաների է վերաբերում, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինները որևէ բան այն չեն անում, հարակցությունը միանգամից արձագանքում է։ Իսկ այստեղ 3 երեխա է տուժել, և նրանց ժամանակին օգնություն չի ցուցաբերվել», — ասել է օմբուդսմենը։

«Փշաքաղվում էի, հոր արարքները սարսափելի են եղել». Խաչատուրյան քույրերի պաշտպանն ապշած է

Տատյանա Պոտյաևան նաև ասել է, որ հանրակրթական դպրոցում սովորող Խաչատուրյան երկու քույրերը, քննության տակ լինելով, կարող են հանձնել 11-րդ դասարանի ավարտական քննությունները, ուրբաթ այդ հարցը կքննարկվեն օմբուդսմենի աշխատակազմն ու կրթության դեպարտամենտը։

«Վաղը կրթության դեպարտամենտում փորձագիտական խորհուրդ կանցկացվի, մենք ուզում ենք նրանց հետ լուծել այդ հարցը, որ աղջիկները քննության տակ գտնվելով` ինչ-որ ձևով կարողանան հանձնել 11-րդ դասարանի ավարտական քննությունները», — ասել է Պոտյաևան։

Օմբուդսմենի խոսքով` աղջիկներն ասել են, որ պատրաստ են քննությունները հանձնել։

«Բոլոր աղջիկները յուրացրած կուրսը լավ են ավարտել։ Ավագը բժշկական քոլեջի երկրորդ կուրսում է սովորում, նա հիանալի հանձնում է բոլոր քննությունները, երկու տարվա ընթացքում ընդամենը մեկ 3 ունի», — նշել է օմբուդսմենը` ընդգծելով, որ աշխատակազմն իր վերահսկողության տակ կառնի աղջիկների ուսումը շարունակելու, հուզական և հոգեբանական վիճակի, ինչպես նաև մեկուսարանում սննդի ապահովման և բժշկական սպասարկման հարցերը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։