Ամառը դեռ չի ավարտվել. ե՞րբ շոգը կհասնի գագաթնակետին

Օգոստոսի զով համբերությունն ավարտվեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik. Ամռան վերջին ամիսը, թեև մեղմ վարվեց հուլիսյան շոգերից շիկացած մայրաքաղաքի հետ, բայց և չի պատրաստվում ամբողջությամբ թուլացնել «ջերմային ճնշումը»:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, կամ արդյոք Երևանը կտոնի՞ իր 2800-ամյակը

Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը դանդաղ, բայց՝ հաստատուն կբարձրանա:

Այսօր Երևանում այն կլինի առավելագույնը 33 աստիճան, երեկոյան մեղմվելով մինչև 25-ը:

Ջերմաստիճանային պիկը կլինի ուիքենդին, ըստ երևույթին ապահովելով Սևանի ավազանի տնտեսվարողների վերջին ակնկալիքները այս՝ առանց այդ էլ նրանց համար անբարենպաստ սեզոնից: