Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
Սիրիայում դեռ մի շարք հայեր են ապրում, և նրանք համաշխարհային հանրության օգնության կարիքն ունեն
Հավանաբար, ժամանակն է աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնել, որ անցած հարյուր տարվա ընթացքում Սիրիայում ձևավորվել է Մերձավոր Արևելքի ամենախոշոր հայկական համայնքը։
Անկախ բնակչության զանգվածային արտահոսքի, հայերը շարունակում են ապրել և արարել ավերակների վերածված Հալեպում, Դամասկոսում և այլ` պատմականորեն ձևավորված համայնքային օջախներում, որտեղ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ համաշխարհային հանրության աջակցության կարիքն ունեն։
Երևանը մարդասիրական ակցիաներին արժանի մասնակցություն է ունեցել։ Իր հնարավորությունների սահմաններում, իհարկե, սակայն ռուսական ՕՏՈւ հովանու ներքո իրականացրած 71 առաքելությունից 4-ում հայերն իրենց ներդրումն ունեին։ Իսկ այժմ, բարի գործեր անելուց հետո, Հայաստանը պետք է բարձրաձայնի իր կարծիքը միջազգային դաշտում։ Այնպես, որ ՄԱԿ–ում ձայնի իրավունքն իր ազդեցությունն ունենա։
Ամերիկացիները պատրաստ են ռմբակոծել, բայց վերականգնել…
Իհարկե, ոչ միայն տեղի հայերը, այլ Սիրիայի ամբողջ ժողովուրդը քաղաքակիրթ աշխարհի օգնության կարիքն ունի։ Չէ՞ որ չոր հացով և ջրի մատակարարումներով, գլոբալ առումով, մարդասիրական խնդիրները լուծել հնարավոր չէ։
Հրատապ պետք է վերականգնել տները, ենթակառուցվածքները, աշխատատեղեր ստեղծել և տնտեսական գործընթացներ հաստատել։ Դրա համար միլիարդավոր ռուբլիներ, դոլարներ, եվրոներ, ռուպիներ, յուաններ, լիր և այլ երկրների դրամներ են հարկավոր։ Արդյո՞ք համաշխարհային կապիտալը նման ներդրումների պատրաստ է։ Անկասկած, պատրաստ է։ Բիզնեսը ռիսկեր է սիրում և նման հաջողակ օրինակներ պատմության մեջ բազմաթիվ են։ Ինչպես ասում են՝ ով չի հասցրել, նա ուշացել է։
Ի՞նչ է խանգարում սիրիական «մարշալի պլանին». միայն առևտուրը։ Քաղաքական խայտառակ և ցինիկ առևտուրն առ այն, թե ով և ում պետք է օգնի դժոխքի յոթ պտույտներն անցած երկրում։ Այդ գործում Միացյալ Նահանգներն ինչպես միշտ փորձում են մյուսներին իրենց կամքը թելադրել։
Երբ Ռաքքայում կամ Մանբիջում ամբողջական թաղամասեր է պետք վերացնել, ապա ամերիկյան ավիացիան և հրետանին անխոս լավագույնն են։ Երբ խաղաղ բնակիչներին զինյալների հետ ռմբակոծել` ապա արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան միշտ պատրաստ է։
Իսկ ահա հակակառավարական ուժերից ազատագրած բնակավայրերի (ուր կարող էին տեղափոխվել փախստականները) ենթակառուցվածքները վերականգնել ամերիկացիները հրաժարվում են և մյուսներին էլ չեն թողնում։
Բավական է միայն հիշել, թե ինչ սկանդալ բարձրացրեց ամերիկյան մամուլը, երբ նրան` արևմտյան և ռուս զինվորականների միջև այդ թեմայով բանակցությունների մասին տեղեկություն էին փոխանցել։ Մի՞թե խայտառակություն չէ։
Իսկ մի՞թե խայտառակություն չէ, որ ՄԱԿ–ի քարտուղարությունը գաղտնի դիրեկտիվ է ընդունել, որի համաձայն այդ կազմակերպության կառույցներին արգելվում է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված որևէ նախագծի։
Այնտեղ կոնկրետ խոսվում է այն մասին, որ քանի դեռ երկրում իշխանափոխություն չի իրականացվել, ոչ մի օգնություն պետք չի տրամադրել, բացի մարդասիրականից։ Այսինքն` սպեկուլյացիա և հասարակության գիտակցության վրա կոպիտ ճնշում է իրականացվում։ Քանի դեռ իշխանության ղեկին է ներկայիս առաջնորդը, Սիրիայի բնակչությունը դատապարտված է միջազգային կարեկցանքի՝ սննդամթերքի փաթեթների և ջրի ցիստեռների տեսքով օգնության։
ԱՄՆ լուծում է իր աշխարհաքաղաքական խնդիրները սիրիացիների, այդ թվում նաև հայերի հաշվին
Դոնալդ Թրամփն ուղիղ ասում է, որ Ամերիկան այժմ ժամանակ չունի Սիրիայում վերականգնողական աշխատանքներով զբաղվելու, նրան հիմա այլ հարցեր են հետաքրքրում. «Ուզում եմ զարգացնել ԱՄՆ–ն, մեր զորքերը և այն երկրները, որոնք օգնում են մեզ», – Twitter–ի իր էջում գրել է Ամերիկայի նախագահը։
Ճիշտ է, ավելի վաղ Իսլամական պետության հետ պայքարի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ծրագրում են 300 մլն դոլար հատկացնել` իսլամական գրոհայինների կողմից տուժած սիրիական տարածքներին օգնելու համար։
Սակայն հետո պարզվեց, որ ոչ թե Ամերիկան է վճարելու, այլև «այլ հարուստ երկրները», ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Գերմանիան։ Մի՞թե անհեթեթ չէ։ Երբ ռմբակոծելու և ավերելու հարց կա` ինքնուրույն, երբ վերականգնելու` այդ դեպքում թաքնվում են թփերի հետևում։
Իսկ այժմ ամենակարևորը. Միացյալ Նահանգները, նույնիսկ մարդասիրական խնդիրների ոլորտում, նախ և առաջ աշխարհաքաղաքական հարցեր են լուծում։ Արևմտյան ֆինանսավորումը ոչ թե դեպի միջազգային ահաբեկչության հետ պատերազմի ժամանակ ավերված քաղաքներ և գյուղեր է ուղղվում, այլ Եփրատի ձախ ափին գտնվող արևելյան գավառներ։
Այնտեղ, որտեղ նավթի լուրջ պաշարներ կան, ամերիկացիները ծրագրում են նոր կվազիպետություն ստեղծել, որը Դամասկոսին չի ենթարկվի։ Անապատի մեջտեղում զարգացած ենթակառուցվածք և ժամանակակից բնակավայրեր կառաջանան։ Միացյալ Նահանգները անում է հնարավոր ամեն բան Սիրիայից` իր շահ իրեն նավթով հարուստ զգալի մաս պոկելու համար։
Իսկ որպեսզի Դամասկոսը արագ չկարողանա ոտքի կանգնել և պաշտպանել տարածքային ամբողջականությունը, ամերիկացիները տապալում են երկրում իրավիճակի նորմալացման ցանկացած նախագիծ։ Ուրիշներին արգելում են օգնել և կտրականապես մերժում են Թուրքիայից (3 մլն) և Լիբանանից փախստականների վերադարձի հնարավորությունը։
Այս թեմային անդրադառնալով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ ԱՄՆ–ն փորձում է արհեստականորեն արգելակել փախստականների վերադարձի գործընթացը` Սիրիայում ենթակառուցվածքների վերականգնման հարցում մասնակցությունից հրաժարվելու միջոցով։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Մայք Պոմպեոն` «Սիրիայի վերականգնման հարցերը քննարկելը նույնիսկ վաղաժամ է» արտահայտությունն է օգտագործել։
Հենց Ռուսաստանն է այսօր հսկայական աշխատանք տանում միջազգային քաղաքական հարթակներում, որպեսզի համաշխարհային հանրությանը կոչ անի Սիրիային իրական աջակցություն ցուցաբերել, որտեղ դեռ, հիշեցնեմ, բնակվում է Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ համայնքը։
Իսկ Հայաստանի համար իր մարտական (ՀԱՊԿ) և տնտեսական (ԵԱՏՄ) դաշնակիցների հետ այդ գործընթացներում ակտիվ մասնակցության ժամանակն է եկել։
Չէ՞ որ մեր փոքր երկիրն առաջինն էր, որ ընդունեց Սիրիայի փախստականներին։ Մի՞թե այդքանը բավարար չէ, որպեսզի մեր ձայնը ՄԱԿ-ում վերջինը չլինի, որտեղ շուտով կրկին լսումներ են անցկացվելու սիրիացի փախստականների վերադարձի հարցի վերաբերյալ։