ՌԱԴԻՈ

ՀՀ–ում կենդանիների ապօրինի առևտրով զբաղվողներին չեն կանգնեցրել անգամ կոնվենցիաները.Ադամյան

Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդաշարի շրջանակում խոսում է Հայաստան ներկրվող կենդանիների մասին։
Sputnik

Հայաստանում վաճառվում են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, որոնց վաճառքն ընդհանրապես արգելված է, քանի որ այդ կենդանիները անհետացման եզրին են և գրանցված են Կարմիր գրքում: Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ այս խնդիրը երկար պատմություն ունի:

«Խորհրդային Միության փլուզումից հետո պարարտ հող ստեղծվեց այն մարդկանց համար, ովքեր փորձել են վայրի կենդանիներ ներկրել Հայաստան: Ապօրինի առևտրով զբաղվողներին չեն կանգնեցրել նույնիսկ միջազգային կոնվենցիաները»,- ասում է նա:

Նշենք, որ ըստ «The Guardiens» պարբերականի՝ մեր երկիրը համարվում է վայրի կենդանիների առևտրով զբաղվող 5 երկրներից մեկը: