ՌԱԴԻՈ

Զեյնալյան. «Անցումային արդարադատությունը Հայաստանում չի խախտի սահմանադրությունն ու օրենքը»

Արտակարգ դատարաններ չեն ստեղծվի, ներկայիս դատարաններն էլ չեն կազմալուծի։
Sputnik
Արտակ Զեյնալյան. «Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին»

Անցումային արդարադատությունը Հայաստանում չի խախտի սահմանադրությունն ու օրենքի ոչ մի հոդված։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

Անցումային արդարադատություն՝ չեղած ճգնաժամի դեմ. Փաշինյանի գաղափարը քննադատության տակ է

«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Այն լինելու է օրինական», — ասաց Արտակ Զեյնալյանն ու ընդգծեց, որ քննվելու են տուժածների իրավունքների վերականգնումը։

Նախարարն ավելացրեց, որ միաժամանակ անհնար է անվերջ վերանայել նախորդ դատական գործերն ու որոշումները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր համարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը։