Երեք ամսում Հայաստանում 28,8 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել. Փաշինյան

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ տնտեսությունում ընտրյալներ չեն լինի, բոլորը կունենան հավասար հնարավորություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց կառավարման հարյուր օրվա տնտեսական արդյունքները Երևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

Հայ–ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. Փաշինյան

«Ամբողջ աշխարհում վերլուծաբաններն ակնկալել են, որ Հայաստանում հեղափոխությունից հետո տնտեսական անկում կլինի։ Բայց ամեն ինչ հակառակը եղավ։ Հունիսին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,6 տոկոս, իսկ 12 ամիսների ընթացքում` 8,9 տոկոս», — ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ մարդիկ սկսել են վերադառնալ հանրապետություն։ Մայիսի 10-ից օգոստոսի 14-ը Հայաստան 30 հազարով ավելի շատ մարդ է ժամանել, քան հեռացել։ 2017թ-ի նույն շրջանում հեռացողները վեց հազարով ավելի շատ են եղել։ Բացի այդ, երկիր այցելած արտասահմանցիների թիվը 34 հազարով մեծ է եղել։

Վերջին երեք ամիսների ընթացքում հարկային ծառայությունը 28,8 մլրդ դրամով ավելի շատ է հավաքել անցած տարվա նույն շրջանի համեմատ։ Ընդ որում ոչ վերավճարների հաշվին դրանք կրճատվել են 26 միլիարդով։

«Վերջապես երկրում լիկվիդացվել են մենաշնորհները, և յուրաքանչյուրը կարող է զբաղվել ցանկացած ձեռնարկատիրությամբ», — հայտարարեց Փաշինյանը։

Վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը աճել է 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավել վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ։

2018 օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ից արտահանել է այնքան միրգ ու բանջարեղեն, որքան նախորդ տարի ամբողջը միասին վերցրած։

Նրա խոսքով` տնտեսությունում ընտրյալներ չեն լինի, և բոլորը հավասար հնարավորություններ կունենան։

Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ մեկից բիզնեսը չեն խլի։