ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Սերժ Սարգսյանը կհարցաքննվի Մարտի 1-ի գործի շրջանակում»

ՀՔԾ ղեկավարը չբացառեց ՀՀ նախկին նախագահին հարցաքննելու հնարավորությունը։
Sputnik
Սասուն Խաչատրյան. Սերժ Սարգսյանը կհարցաքննվի

Չի բացառվում, որ ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը հարցաքննվի 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերը ցրելու մասին գործի շրջանակներում, այսօր լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Քոչարյանը կօգտվի Փաշինյանի համախոհների սխալներից

«Հարցաքննության կանչելու հարցը որոշում է քննիչը`ելնելով քրեական գործի շահերից և քննչական գործողությունների իրականացման նպատակահարմարությունից։ Այսինքն հարցաքննությունն ինքնանպատակ չէ։ Նպատակը հարցաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկություններ ստանալն է, այսինքն դրա արդյունավետությունն ապահովելը», — ասաց Խաչատրյանը։

Լրագրողները երկրորդ անգամ հարցրին Սերժ Սարգսյանի մասին։

«Այո, Սերժ Սարգսյանն էլ կհարցաքննվի»,- ասաց նա։

ՀՔԾ-ն հուլիսի 26-ին 2008 թվականի մարտի 1-ի ցույցը ցրելու քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար։ Մեկ օր անց նրան երկու ամսով կալանավորել էին։ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին վերաքննիչ դատարանում, որը չեղյալ էր հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը` բացատրելով դա նախկին նախագահի անձեռնմխելիությամբ։ Քոչարյանը մեղադրանքները կեղծված քաղաքական հետապնդում է համարում։