Հայաստանը պահպանել է կայունությունը և երկրորդ շունչը կառնի. Փաշինյան

Վարչապետը խոստացավ հետագա հարցերին պատասխանել հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայաստանը հետհեղափոխական շրջանում պահպանել է կայունությունն ու երկրորդ շունչը կբացի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գնահատելով նոր կառավարության 100-օրյա աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է հարցնում հայրենակիցներից

Նրա խոսքով `հետհեղափոխական շրջանում երկրում հաջողվեց պահպանել կայունությունը և սկսել պետության առաջ ծառացած կարևորագույն խնդիրներին լուծում տալու գործընթացը։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը երկրորդ շունչ բացի, որպեսզի մենք նոր ուժերով սկսենք զարգացնել մեր երկիրը, որտեղ հաղթել է ժողովրդի կամքը», — ասաց նա։

Աշխատանքի արդյունքներն ու ապագայի նախագծերը նա խոստացավ ներկայացնել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։