ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Կասպից հնգյակի պետությունների առաջնորդներն այսօր ղազախական Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս փաստաթղթի վրա տասնամյակներով էին աշխատում՝ սկսած 1996 թվականից։
Փաստաթղթի կնքման արարողությունը կայացել է հինգերորդ Կասպից գագաթնաժովողի ավարտից հետո։
Հռչակագրի տակ ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Պուտինը նշել է, որ այդ հանդիպումը դարակազմիկ նշանակություն ունի։ Նա ասել է, որ փաստաթուղթը կբացառի ծովում ոչ տարածաշրջանային տերությունների ներկայությունը։
Պուտինն ընդգծել է, որ հռչակագիրը արձանագրում է «Կասպից հնգյակի» պատասխանատվությունը ծովի նկատմամբ ու դրա հավաքական օգտագործման հստակ կանոններ է սահմանում։
Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: