Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողներին տեղեկացրել է փաստաբան Հայկ Ալումյանը:

Նախաքննության շահերից է բխում Քոչարյանի անազատության մեջ մնալը. ՀՔԾ պետ

«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը ժամը 14:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:

Հայկ Ալումյանը նշել է, որ նիստին ներկա է եղել երկրորդ նախագահըլ, որը, փաստաբանի գնահատմամբ, փայլուն ելույթ է ունեցել:

«Կարծում եմ՝ արժեր այդ ելույթից հրապարակել մի քանի հատված, որոնցում բավականին լուրջ փաստարկներ կային»,-հավելել է Ալումյանը:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Քոչարյանի կազուսը. ինչպես պաշտպանել փաստաբաններին և խուսափել գրաքննությունից համացանցում

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության`որպես վկա։ Նրա հարցաքննությունը սպասվում է հուլիսի 25-ից հետո` արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ։ Այս իրադարձություններից հետո մամուլում մտավախություններ են հնչում, որ մարտի 1-ի գործի հետ կապ ունեցող անձինք կարող են խուսափել արդարադատությունից` հեռանալով երկրից։