Ռուս սահմանապահները բնակիչներին պարգևատրել են սահմանախախտ որոնելիս օգնելու համար

Արարատի մարզի բնակիչները օգնել են սահմանապահներին ժամանակին հայտնաբերել և ձերբակալել Աֆղանստանի և Բանգլադեշի քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik.  Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին  հայ–թուրքական սահմանախախտներին հայտնաբերելու հարցում ցուցաբերած օգնության համար։

Իշխանափոխությունից հետո Թուրքիան Հայաստանի սահմանն է ստուգում

Արարատ քաղաքի վարչակազմում` Արտաշատի սահմանային ջոկատի պետ, գնդապետ Յուրի Ուրվանովը տեղի երեք բնակչի պարգևատրել է «60 տարի սահմանի պահպանման համար» հուշամեդալներով՝ ի նշան երախտագիտության սահմանախախտներին՝  Աֆղանստանի և Բանգլադեշի 5 քաղաքացիներին գտնելու և ձերբակալելու հարցում ցուցաբերած օգնության համար։

Գյուղացիներին, բացի շնորհված մեդալներից, նաև դրամական պարգևներ են տրվել։

Սահմանամերձ մարզի բնակիչները, սահմանի մերձակայքում հողի հետ աշխատելիս, զգոնություն են ցուցաբերել և օգնել սահմանապահներին հայտնաբերել սահմանախախտներին։ Նրանց օգնության շնորհիվ սահմանապահներն ավելի հեշտ և օպերատիվ են կարողացել բռնել հանցագործներին։

Начальник Арташатского погранотряда, полковник Юрий Урванов вручил медали жителям Араратской области за помощь пограничникам

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին, որպես համայնքի ներկայացուցիչ, շնորհակալական նամակ է հանձնվել։

Արարատի մարզի բնակիչները օգնել են սահմանապահներին ժամանակին հայտնաբերել և ձերբակալել Աֆղանստանի և Բանգլադեշի քաղաքացիներին։

Ուրվանովը շնորհակալություն է հայտնել տեղի բնակիչներին օգնության համար` նշելով, որ  սահմանապահները շարունակում են իրականացնել սահմանի հուսալի պաշտպանությունը։

Նրա խոսքով` Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները կես տարվա ընթացքում ավելի քան տասնյակ սահմանախախտ են ձերբակալել, հիմնականում` Աֆղանստանից, ինչպես նաև Բանգլադեշից։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ռուս սահմանապահները Աֆղանստանի 5 քաղաքացի էին ձերբակալել, որոնք փորձում էին Թուրքիայից ապօրինի կերպով Հայաստան ներխուժել։ Օգոստոսի 2-ին Թուրքիայի քաղաքացի էր ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել էր բջջային հեռախոս, նրանում առկա պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլերով։ Եվս մեկ սահմանախախտ էլ (Բանգլադեշի քաղաքացի) ձերբակալվել էր օգոստոսի 7-ին։