Հերթը նվազում է. Վերին Լարսի անցակետում դրական շարժ կա

Քննարկվում է Լարսում երեխաներով ու մեծահասակներով մեքենաների բացթողումն արագացնելու հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ռուս-վրացական սահմանային անցակետում վիճակը դեպի կարգավորում է գնում:

Վերին Լարսում կուտակումները շարունակվում են.հայկական կողմը լավատես է, ռուսականը` ոչ այնքան

Այս մասին տեղեկացնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը:

«Վերին Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի շուրջ Ասոյանը բանակցություններ է վարել ռուսաստանյան սահմանապահ և մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների և առաջնահերթ՝ մանկահասակ ու մեծահասակ ուղևորներ ունեցողներին անցակետով բացթողնումն արագացնելու նպատակով։

Ներկայումս անցակետում գոյացած հերթը նվազել է՝ տեղեկացնում է հյուպատոսը: