«Բեղերով մարդիկ» գայթակղել են Ստեպանենկոյին․ Պետրոսյանի փաստաբանի սենսացիոն վարկածը

Սկզբում ամուսինները պատրաստ էին ունեցվածքը բաժանելու հարցում փոխզիջումների գնալ։ Սակայն հիմա Ելենա Ստեպանենկոն ուզում է ամեն ինչ իրեն վերցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik.  Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ընտանիքի սկանդալը նոր զարգացումներ է ստանում։ Երգիծաբանի փաստաբանն այդ իրադարձությունների իր վարկածն է ներկայացրել։  Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Սովորական մարդիկ. Գալուստյանն ու Պետրոսյանն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում

Նշվում է, որ այս պատմությունն ամենևին էլ ծիծաղելի չէ։ Փաստաբան Սերգեյ Ժորինը ընդգծում է, որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն արդեն 15 տարի է փաստացիորեն ամուսնացած չեն։ Ամուսիններն առանձին են ապրում` ամեն մեկն իր կյանքով։

Նրա խոսքով՝ մինչ վերջերս ամեն ինչ կարգին էր, սակայն, ինչ-որ «բեղերով մարդիկ» են հայտնվել ու համոզել են Ելենա Ստեպանենկոյին ունեցվածքը բաժանելու գործընթաց սկսել։

Ընդ որում, փաստաբանի խոսքով, առաջարկվել է հավասար կիսել ամեն ինչ։ Կես տարի կողմերը բանակցում էին, բայց դա արդյունք չտվեց։ Հիմա Ստեպանենկոն ուզում է ամեն ինչ իրեն վերցնել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետրոսյանի փաստաբանը պատասխան հայց էր ներկայացրել, որով խնդրում էր ունեցվածքը հավասար կիսել։ Նա հայտնել էր, որ Պետրոսյանն առաջին հերթին ուզում է ամուսնալուծվել։