Կրքոտ թխահերն ու «Մոլագար արջ» պարում են «Մի գնա»-ի ներքո

«BBC պառավը» տեսանյութ է տարածել, որը Facebook սոցցանցում ֆուրոր է առաջացրել։
Sputnik

«Մոլագար արջն» ու կրքոտ թխահերը շարժել են իրենց բարեմասնությունները բոլորին «քաջ» հայտնի Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի մեգահիթ դարձած «Մի գնա» երգի ներքո։

«BBC պառավը» անունով օգտատիրոջ հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես է ճղած ջինսով թխահերը կրքոտ պարում։ Նրան է մոտենում ու միանում փափուկ արջը, որին օգտատերերը մեկնաբանություններում «մոլագար» են անվանել։

Տեսանյութն արդեն ավելի քան 3.5 հազար դիտում ունի, այն տարածել է 84 օգտատեր։